Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարող է լքել իր պաշտոնը կենդանության օրոք

08:47 • 27.05.14

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ չի բացառում հանգստի գնալու հնարավորությունը կյանքի ընթացքում, ինչպես դա արել է իր նախորդ Բենեդիկտոս XVI-ը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Լրագրողների հարցին՝ արդյոք նա մտածում է լքել գահը, եթե իր առողջական վիճակը վատանա, 77-ամյա Հռոմի պապը պատասխանել է, որ կվարվի այնպես, ինչպես Աստված կկամենա: