Սարկոզիի կուսակցությունը խոստովանել է, որ խարդախություններ է արել
Ֆրանսիայի ընդդիմադիր «Միություն՝ հանուն ազգային շարժման» կուսակցության բարձրաստիճան անդամը խոստովանել է, որ 2012թ.-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում խարդախություն է արել Նիկոլա Սարկոզիի հաշիվների հետ։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ BBC-ին հղումով, կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիեի խոսքով, սակայն, դրանք անօրինական չեն եղել։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահն անգամ տեղյակ չի եղել տեղի ունեցողի մասին։
Մայիսի 26-ին Փարիզի դատախազությունն ընդդիմադիր կուսակցության շտաբում խուզարկություն է իրականացրել։










