Հարավային Կորեան ստեղծում է «միայն կանանց համար» կայանատեղիներ՝ ավելի լայն և վարդագույն կավճով նշագծված

13:34 • 27.05.14

Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է, որ ստեղծելու է միայն կանանց համար նախատեսված կայանատեղիներ, որոնք կլինեն ավելի երկար ու լայն և նշագծված կլինեն վարդագույն եզրագծերով, գրում է The Independent-ը:

 

Այսպես կոչված «կանանց համար նախատեսված կայանատեղիները» 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մի մասն են, որը պետք է քաղաքը դարձնի կանանց համար առավել հարմար՝ համաձայն motoring.com.au կայքում տեղադրված հաղորդագրությունների:

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև փոքր-ինչ ծակոտկեն նյութով ծածկել մայթերը, ինչն ավելի հարմար է բարձրակրունկ կոշիկներով քայլելու համար: Կանանց համար նախատեսված մոտ 7.000 զուգարան կտեղադրվի քաղաքում, և նոր կայանատեղիները կունենան ավելի լավ լուսավորություն և մոտ կլինեն խանութներին:

 

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պարզ չէ, թե նոր կայանատեղիներից տղամարդկանց օգտվելու դեպքում արդյոք նախատեսվում է տուգանք, թե ոչ։