Սիրիայում առևանգվել է ՔԶԱԿ-ի 11 հոգանոց թիմը

15:28 • 27.05.14

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) փորձագետների 11 հոգանոց թիմ է ուղարկել Սիրիա, որտեղ նրանք հարձակման են ենթարկվել կենտրոնական Համա նահանգում։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, թիմի անդամներն առևանգվել են, սակայն հայտնի է, որ ներկայում նրանք անվնաս վայրում են։ Ըստ The Daily Mail-ի՝ փորձագետները մոտ ապագայում ազատ կարձակվեն ու կվերադառնան իրենց աշխատանքին։

 

Աղբյուրը նշում է, որ ՔԶԱԿ-ի մասնագետներն առևանգման պահին ուղևորվելիս են եղել այն վայրը, որտեղ, ըստ ակտիվիստների, օրեր առաջ տեղի է ունեցել քլորին գազի կիրառմամբ հարձակում։