Աշխարհի ամենափնտրվող կին ահաբեկիչն ամուսնացել է
Բրիտանուհի Սամանթա Լյութուեյթը, ով ավելի շատ հայտնի է «Սպիտակ այրի» մականունով, Սոմալիում ամուսնացել է «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի հետ։
Ինչպես նշում է Газета-ն՝ Mirror-ին հղումով, Հասան Մաալիմ Իբրահիմը, ով հայտնի է նաև Շեյխ Հասան անունով, «Սպիտակ այրու» 3-րդ ամուսինն է։
Ներկայում Լյութուեյթը գտնվում է լավ պաշտպանված մի գյուղում, որտեղ անծանոթների մուտքն արգելված է։ Ենթադրվում է, որ այժմ կին ահաբեկչի անվտանգությունն է՛լ ավելի կուժեղացվի նոր ամուսնու ենթակայության տակ գտնվող գրոհայինների միջոցով։
Աղբյուրը հավելում է, որ բրիտանուհին համարվում է աշխարհի ամենափնտրվող կինը։ Իրավապահները նրան կասկածում են մի շարք ահաբեկչական գործողություններին մասնակից լինելու համար։










