Ուկրաինան Ղրիմից մլրդ դոլարի արժողությամբ ռազմական տեխնիկա է դուրս բերել

19:09 • 27.05.14

Ուկրաինայի իշխանությունները շարունակում են ՌԴ կազմում ընդգրկված Ղրիմի տարածքից դուրս բերել իրենց ռազմական գույքը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ УНИАН-ին հղումով, որն էլ մեջբերում է Ուկրաինայի ժամանակավոր նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունը, արդեն գերազանցել է մլրդ դոլարը:


Թերակղզու տարածքից դուրս է բերվել մի քանի հազար սպառազինման տեխնիկա, այդ թվում՝ 32 նավ, հրթիռահրետանային սպառազինման 120 միավոր, զրահատեխնիկայի 121 միավոր, 1341 մեքենա, ավիացիոն տեխնիկայի 75 միավոր:


Դրան զուգահեռ Ուկրաինա է հասցվել ՆԳՆ Ազգային գվարդիայի և սահմանային ծառայության գույքը:


ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը տեղեկացրել է, որ ուկրաինական ռազմական տեխնիկայի դուրս բերումը Ղրիմից կավարտվի ընթացիկ տարվա ավարտին: