Աբխազիայի ՆԳ նախարարն ընդդիմության գործողությունները պետական հեղաշրջման փորձ է որակել
Աբխազիայի ներքին գործերի նախարար Օտար Խեցիյան երեքշաբթի երկրում տեղի ունեցած իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ է որակել՝ ընդգծելով, որ այժմ իրենց նախարարությունն աշխատում է սովորական ռեժիմով։
Ինչպես նշում է Взгляд-ը, Խեցիյան հավելել է, որ անցած գիշերվա ընթացքում երկրի տարածքում որևէ արտառոց միջադեպեր ու անկարգություններ չեն գրանցվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Աբխազիայի ընդդիմությունը երեքշաբթի պահանջել է նախագահի հրաժարականն ու ներխուժել նախագահական նստավայր, որտեղ երկրի ղեկավար Ալեքսանդր Անկվաբը բանակցում էր ընդդիմադիր ներկայացուցիչների հետ։ Դեպքերի նման զարգացման պատճառով նախագահն ընդհատել է բանակցային գործընթացը՝ նշելով, որ որևէ որոշում չի կայացնի ճնշման ներքո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռաուլ Խաջիմբան, ավելի ուշ հայտնել է, որ Աբխազիայի ընդդիմադիր կուսակցությունների և կազմակերպությունների համակարգող խորհուրդը ստանձնում է երկրի ժամանակավոր ղեկավարությունը:










