ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ծնկի վրահատության է ենթարկվել
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ծնկի վիրահատություն է տարել Չիկագոյում (Իլինոյս): ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդի Ֆորդը:
«Նրան Չիկագոյում հանգստյան օրերին ծնկի հոդի մասնակի պրոթեզավորում են արել: Տվյալ վիրահատությունն ամբուլատոր է եղել, որից ժամեր անց նա արդեն կարողացել է բարձրանալ և իջնել աստիճաններով: Երկուշաբթի նա վերադարձել է Դալաս (Տեխաս նահանգ) և ապաքինվում է տանը», - նշել է Ֆորդը: NBC հեռուստաալիքի տվյալներով՝ գործողությունն իրականացրել են Ռաշ համալսարանին կից բժշկական կենտրոնում:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի 43-րդ նախագահն, ով այժմ 67 տարեկան է, ակտիվ կյանք է վարում, մեծամասամբ՝ շատ է զբոսնում հեծանիվով: Այս մարզաձևով նա զբաղվում էր դեռևս ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելիս:
2013-ի օգոստոսին նա նաև սրտի վիրահատություն է տարել, երբ բժիշկները բացահայտել են, որ նրա սիրտը սնուցող երակներից մեկն արգելափակված է:










