Չինացիները մտադիր են փողոցներից 5 մլն մեքենա վերացնել մշուշի դեմ պայքարի շրջանակում
Չինաստանի իշխանություններն ընթացիկ տարում 5.33 մլն հին մեքենա կհանեն շահագործումից, որոնք չեն համապատասխանում տեղի էկոլոգիական չափանիշներին, սակայն դեռևս ընդհանուր օգտագործման թույլտվություն են ստացել:
Ինչպես գրում է Motor.ru-ն՝ Reuters-ին հղումով, այս ծրագրի հաշվին երկրում մտադիր են բարելավել տնտեսական իրավիճակը՝ նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումների մակարդակը:
Համապատասխան պաշտոնական փաստաթուղթը հրապարակել են Չինաստանի իշխանությունները՝ մայիսի 26-ին: Փաստաթղթից հետևում է, որ շուրջ 330 հազար մեքենա այս տարի դուրս կհանվի շահագործումից Պեկինում և ևս 660 հազարը Հեբեյ նահանգում, որի կազմում ընդգրկված է առավել աղտոտված համարվող 7 քաղաք:
Միաժամանակ փաստաթղթում չի հստակեցվում, թե ինչպես են պարզելու՝ որոնք են ոչ էկոլոգիական մեքենաներն ու հավաքեն դրանք փողոցներից: Նախկինում Չինաստանի կառավարությունը դրամական փոխհատուցում էր առաջարկում 2.5-14.5 հազար յուանի չափով (400-2,3 հազար ԱՄՆ դոլար) հին մեքենաներից կամավոր կերպով հրաժարվելու համար:
Ընթացիկ տարում Պեկինում մտադրիր են սահմանափակել մեքենաների քանակը, որոնք թույլատրվում է օգտագործել ճանապարհներին՝ առավելագույն թույլատրելի քանակը սահմանելով 5.6 մլն մեքենա:










