Դոնեցկի երկնքում ուկրաինական կործանիչներ են պտտվում. ԶԼՄ-ներ
Դոնեցկի օդային տարածքում պտտվում են ուկրաինական ավիացիայի կործանիչները, իսկ միջազգային օդանավակայանի շրջանում մարտեր են, հաղորդում է Корреспондент.net-ը՝ ականատեսներին հղումով։
Ականատեսների հաղորդած այդ տեղեկությունը հաստատել են նաև Twitter-ի օգտատերերը։
«Նովայա գազետա» թերթի լրագրող Եվգենի Ֆելդմանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Դոնեցկի կենտրոնում ուկրաինական ռազմական ուղղաթիռ է պտտվում»։
Ասվածը հաստատել են նաև Դոնեցկի այլ բնակիչներ։










