Հռոմի պապը 2015-ին կարող է այցելել Հայաստան

16:43 • 28.05.14

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի գրասենյակի տնօրեն Շահե վարդապետ Անանյանը Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հռոմի պապի միջև տեղի ունեցած հանդիպումից տասը օր անց ֆրանսիական La Croix թերթի հետ զրույցում ասել է, որ Հռոմի Պապը կարող է այցելել Հայաստան, այս գրում է Nouvelle d’Arménie-ն։


«90 տոկոսանոց վստահությամբ, եթե Աստված ցանկանա, 2015 թվականին Հռոմի պապը կայցելի Էջմիածին՝ Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը մասնակցելու համար»,- ասել է նա։


Ըստ La Croix-ի՝ այս այցը խորհրդանշական մեծ արժեք կունենա, քանի որ կնշանակի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 2001 թվականին, ն:


Շահե վարդապետ Անանյանն ասել է, որ իր համար, երկու եկեղեցիների միջև «բարեկամության ընդհանուր կետերը» բազմաթիվ են:


«Մեր մարդիկ միասին են տոներ նշում, միասին են աղոթում: Մենք կիսում ենք պատրիարքի իշխանության Հռոմի հիերարխիկ տեսակետը, մենք նույնպես կիրառում ենք բյուզանդական ծագում ունեցող Սինոդը»,- ասել է նա։


Շահե վարդապետ Անանյանը նաև նշել է, որ Վատիկանը Հայաստանի Առաքելական Եկեղեցուն «ոչ պաշտոնական կերպով» հարցրել է ամուսնացած հոգևորականների ամուսնության պրակտիկայի մասին:


«Մենք կարծում ենք, որ դա կարող է օգտակար լինել Հռոմի եկեղեցու համար: Մենք գտնում ենք, որ քահանային պետք է տալ ամուսնանալու ազատություն: Մեր կանոններով՝ եթե քահանայի ամուսնալուծությունը կապված է իր կնոջ դավաճանության հետ, նա կարող է շարունակել իր առաքելությունը: Հակառակ դեպքում՝ նա չի կարող»,- ասել է նա: