Եվրամիությունը միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում. Բարոզու

14:00 • 28.05.14

Եվրամիության բոլոր երկրներն աջակցում և շարունակում են օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, գրում է Взгляд-ը։

 

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը մտադիր է կենտրոնանալ երեք հիմնական թեմաների վրա՝ սահմանադրական բարեփոխմանն աջակցություն, երկրի տնտեսության աջակցության համար ֆինանսական օգնություն, երկրի տնտեսական անվտանգության ապահովում:


Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն արդեն որոշում է կայացրել Ուկրաինային 1,6 միլիարդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու, 355 միլիոն եվրոյի չափով իշխանական ինստիտուտների կառուցման գործում աջակցության ծրագրի մասին, ինչպես նաև իրականացնում է 11 միլիարդ եվրոյի չափով երկարաժամկետ օգնության ծրագրի նախապատրաստություն, որը կիրականացվի եվրոպական ֆինանսական ինստիտուտների միջոցով։

 

Բարոզուն նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը երեքշաբթի որոշում է կայացրել Ուկրաինայի հետ վիզայի ազատականացման մասին երկխոսության «երկրորդ փուլին» անցնելու մասին: