Սարդարապատյան պոռթկումներ միշտ էլ լինելու են. գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյան
Ծայրահեղ պահերին ոգու անկոտրում կամք դրսևորելու՝ հայ ժողովրդի ոգին եղել է ու դեռ էլի դրևսորվելու է, եթե պետք լինի: Եվ միշտ լինելու են սարդարապատյան պոռկթումներ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սարդարապատի հերոսամարտի հուշարձանը հավերժացնող կոթողին այցելած գրող, թարգմանիչ, վերջերս նաև՝ «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի» կոչմանն արժանացած Ռուբեն Հովսեփյանը:
«Արցախյան շարժումը նույն բա՞նը չէր, ի վերջո՝ եթե հիշենք արցախյան պատերազմի առաջին օրերը, դա նույն Սարդարապատն էր. փայտե թվանքներով, կոպիտ ասած՝ «ռագատկաներով» էին գնում կռիվ: Էդպես էր պոռթկումը, որ եղավ համաժողովրդական, հիշեք՝ ի վերջո, արգելված էր զենք ճարելը: Եվ թե ղարաբաղ հասնելն էր արգելված, բայց գտնո ւմ էին, չէ՞, մարդիկ ճանապարհը»,-ասաց Ռուբեն Հովսեփյանը:
Նա ասաց, որ այդ պոռթկումների ձեռբերումներից ելնելով ՝պիտի կարողանանք պոռթկալ նաև ոչ կրիտիկական պահերին:










