Կադիրովը հերքել է Ուկրաինայում գտնվող չեչեն զինվորականների մասին տեղեկությունը
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հերքել է ուկրաինական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, թե Դոնեցկի շրջանում գտնվում են չեչենական ստորաբաժանումներ, հայտնում է Взгляд-ը։
«Ուկրաինական աղբյուրները տարածում են տեղեկություններ, որ ինչ-որ «չեչենական ստորաբաժանումներ» Ռուսաստանից ներխուժել են Դոնեցկ։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ոչ մի չեչեն զինծառայող չի մասնակցում կոնֆլիկտին»,- գրել է Կադիրովն Instagram-ի իր էջում։
Ղեկավարը հավելել է, որ կա 3 մլն չեչեն, որից 2/3-րդն ապրում է Չեչնիայի Հանրապետության սահմաններից դուրս։
«Մենք չենք կարող և պարտավոր չենք իմանալ, թե նրանցից ով որտեղ է գնում»,- շարունակել է Կադիրովը՝ հավելելով, որ պաշտոնական Կիևը տարիներ առաջ ևս հստակ չի իմացել, թե ուկրաինացիներից կոնկրետ ով է Գրոզնիում կռվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ Դոնբասում շարունակվում են ռազմական գործողությունները։










