Հռոմի քաղաքապետն առաջարկել է «կարմիր լապտերների» թաղամաս ստեղծել

00:19 • 28.05.14

Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն կողմ է արտահայտվել իտալական մայրաքաղաքում «կարմիր լապտերների» թաղամասի բացման գաղափարին: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով The Local.it-ին:


Այս գաղափարը հիմնավորվում է քաղաքը մաքրելու ցանկությամբ: Մարմնավաճառությունը, որի մասշտաբները անընդհատ աճում են, ընդունակ է կործանել Հռոմի դեմքը: Նման լուծում է առաջարկվել այդ խնդրի իսպառ վերացման անկարողության պատճառով:

 

Կարմիր լապտերների թաղամաս ստեղծելու գաղափարը հասել է նաև Միլանի իշխանություններին: Շատ քաղաքական գործիչներ նույնիսկ պատրաստ են մարմնավաճառությանը տնտեսությունում մի առանձին ոլորտ հատկացնել: