ԱՄՆ-ի պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբիան
ԱՄՆ-ի պետդեպը խորհուրդ է տվել Միացյալ Նահանգների քաղաքացիներին խուսափել Լիբիա մեկնելուց, իսկ այդ երկրում գտնվողներին՝ անհապաղ լքել այն։ Ինչպես տեղեկացնում է Газета-ն, համապատասխան հայտարարությունը տեղադրվել է պետդեպի պաշտոնական կայքում։
«Չի բացառվում, որ Լիբիայում գտնվող ամերիկացիները կարող են մտազուգորդվել ԱՄՆ-ի կառավարության հետ, ուստի այդ երկրում գտնվող օտարերկրացիները պետք է գիտակցեն, որ կարող են դառնալ առևանգման, հարձակման և անգամ սպանության զոհ»,- նշվում է պետդեպի հայտարարությունում։
Հայտնի է նաև, որ անվտանգության նկատառումներով լիբիական Տրիպոլի քաղաքի ամերիկյան դեսպանատանը մնացել է քիչ թվով անձնակազմ, որը բավական սահմանափակ ծառայություններ կարող է մատուցել ԱՄՆ-ի քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ վերջերս ներքաղաքական իրավիճակը Լիբիայում կրկին լարվել է՝ քաղաքական դրդապատճառներով տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների հետևանքով։










