Լյուքսեմբուրգում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում որոշ փողոցներ կփակվեն

00:44 • 28.05.14

Լյուքսեմբուրգում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում երեկոյան ժամերին որոշ փողոցներ կփակվեն ավտոմեքենաների երթևեկության համար: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Wolt.lu-ին:


Անցյալ շաբաթ Լյուքսեմբուրգի քաղաքապետ Լիդի Պոլֆերը հայտարարել է, որ երեկոյան ժամերին երկաթուղային կայարանին հարակից թաղամասի որոշ փողոցներ ավտոմեքենաների երթևեկության համար կփակվեն: Այսպիսով՝ իշխանությունները մտադիր են լուրջ պայքար մղել երկրում ծաղկող մարմնավաճառության դեմ: