Մայդանի ակտիվիստները հրապարակն ազատելու համար նախապայմաններ են առաջ քաշել

17:33 • 28.05.14

Մայդանի ակտիվիստները հայտարարում են, թե չեն լքի Կիևի Անկախության հրապարակը, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։


«Մայդանը չի ցրվի, քանի դեռ չեն իրականացվել պահանջները. հանցագործները պետք է պատժվեն, իշխանության համակարգը պետք է փոխվի, հանրության շրջանում սահմանադրական կարգը պետք է հաստատվի»,- ասված է «Մայդանի հանրության մանիֆեստում»։


Ակտիվիստները առաջարկում են մնալ Կիևի կենտրոնում, սակայն պատրաստ են փոխել կառուցվածքը։ Մասնավորապես, Մայդանը առաջարկում է բացել անկախության հրապարակը հետիոտնի համար և բարիկադները հետ բերել։


Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթած Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևի Անկախության հրապարակում բարիկադները կատարել են իրենց առաքելությունը և փողոցները պետք է վերաբացել։


Կլիչկոն նաև ընդգծել էր, որ Անկախության հրապարակում պետք է ստեղծվի «ժողովրդավարական ապագայի համար» զոհվածներին նվիրված հուշարձան։