Մոսկվայի բնակչուհին ոստիկանություն է դիմել՝ բողոքելով կատվին դանակահարած որդու դեմ

15:18 • 28.05.14

Մոսկվայում մի կին ոստիկանություն է դիմել և բողոք ներկայացրել որդու դեմ, ով դանակահարել և սպանել է իր կատվին, տեղեկացնում է gazeta.ru-ն։

«Երկուշաբթի երեկոյան ոստիկանություն է դիմել Մոսկվայի մի բնակչուհի և հաղորդել է, որ 1988թ.-ին ծնված իր որդին դանակով հարվածել է իր կատվին, ինչից հետո փախել է տնից»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ ստացած վերքից կատուն սատկել է։


Հարուցվել է քրեական գործ՝ «Կենդանիների հետ դաժան վերաբերվելու» հոդվածի հատկանիշներով։