Ուկրաինայի ԱԳՆ-ն հաստատում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդներին առևանգել է ռուսամետ խմբավորումը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հայտնում են, որ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության չորս արտասահմանցի անդամներին Դոնեցկի շրջանում առևանգել են ռուսամետ ակտիվիստները, գրում է «Украинская правда»-ն: Այդ մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Եվգենի Պերեբիյնիսը:
«Այո, նրանց պահում է ռուսամետ խմբավորումներից մեկը, և այժմ շարունակվում է նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի իրավապահ մարմինները ստեղծել են օպերատիվ խումբ, որը զբաղվում է այդ հարցով:
«Մենք շարունակում ենք կապի մեջ լինել ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության հետ, սերտ համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ»,- հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը Ուկրաինայում կորցրել էր կապը Դոնեցկի շրջանում աշխատող խմբերից մեկը մայիսի 27-ին:










