Պակիստանցի հղի կնոջը ծեծլով մահվան են հասցրել նրա ընտանիքի անդամները
Պակիստանում հղի կնոջ բարեկամները դատարանի շենքի առաջ նրան ծեծելով մահվան են հասցրել: Կնոջ մեղքն այն է եղել, որ նախընտրել է փախչել այն տղամարդու հետ, ում սիրում է, քան ամուսնանալ ընտանիքի անդամների ընտրած փեսացուի հետ:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ 25-ամյա Ֆարսանա Փարվինի դաժան ճակատագիրը կիսում են բազմաթիվ կանայք Պակիստանում և մի շարք այլ երկրներում: Կինն սպանվել է՝ հանուն «պատվի», քանի որ նրա «վարքագիծը ամոթանքի պատճառ էր դարձել իր ընտանիքի համար»:
Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ ապրիլին հրապարակած տվյալներով՝ երկրում անցյալ տարի 869 կին դարձել է հանուն «պատվի» սպանությունների զոհ:
Պարվինի դաճան սպանությունն առավել ցնցող է, քանի որ այն կատարվել է հանրության աչքի առաջ: Ոստիկանության տվյալներով՝ նրան աղյուսներով ծեծի է ենթարկել 20 մարդ, որոնց թվում են եղել նաև նրա եղբայրները, հայրը և ապագա փեսացուն, ով նրա զարմիկն էր:
Հիշեցնենք, որ վերջերս սուդանցի հղի կինը մահապատժի էր դատապարտվել քրիստոնեություն ընդունելու համար: Դատավորները նրան թույլ էին տվել ծննդաբերել՝ նախքան մահապատժի կիրառումը:










