Դոնեցկի դպրոցականների՝ խաղաղության մասին երգն ուղիղ եթերում հուզել է հաղորդավարուհուն (տեսանյութ)

14:59 • 28.05.14

«Դոնբաս» հեռուստաընկերության հաղորդավարուհի Յուլյա Մինշակիրովան լաց է եղել ուղիղ եթերում՝ Դոնեցկի դպրոցականների՝ խաղաղության մասին երգը լսելուց հետո, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում։


«Երկու շաբաթվա ընթացքում տասնյակ հատուկ թողարկումներ հայրենի քաղաքի մասին։ Նրա համար դժվար էր, սակայն Յուլյա Մինշակիրովան բարձունքին էր։ Բայց Դոնեցկի դպրոցականների «երգային պոռթկումը» հանուն խաղաղության թույլ չտվեցին նրան եթերում զսպել արցունքները։ Յուլյա, մենք քեզ սիրում ենք։ Դու հրաշալի մարդ ես՝ մեծ սրտով»,- Facebook-ի իր էջում գրել է «Դոնբաս» հեռուստաընկերության ղեկավար Յուրի Սուգակը։


Այդ ստեղծագործ գաղափարի հեղինակը Դոնեցկից դերասան Անդրեյ Ռոմանին է եղել, որը ղեկավարել է թատերական բեմադրությունը։