Արգենտինայում գետն ընկած ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 5-ի

09:05 • 28.05.14

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի մոտակայքում վթարված ինքնաթիռի զոհերի թիվը հասել է 5-ի, մինչդեռ վնասվածքներ ստացածները 4-ն են, հայտնում է РИА-Новости-ն։

 

Ավելի վաղ հաղորդվում էր 1 զոհի և 7 տուժածի մասին։ Աղբյուրը մանրամասնում է, որ BE20 օդանավը դուրս է եկել Սան Ֆերնանդո արվարձանի փոքրիկ օդանավակայանից՝ ուղևորվելով դեպի Ուրուգվայ։

 

Սակայն ճանապարհին այն վթարվել է ու ընկել գետը։ Տեղի ունեցածի պատճառների մասին դեռևս որևէ բան հայտնի չէ։ Ինքնաթիռը պատկանել է հագուստի արտադրությամբ զբաղվող մի ընկերության սեփականատիրոջը, ով տեղեկացրել է, որ նախքան թռիչքի իրականացումն ինքնաթիռը լիովին սարքին է եղել։