Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Այդ մասին ասված է այսօր Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Բազմադարյա բարեկամության և փոխադարձ աջակցության անվանդույթները, մեր ազգերի պատմական միասնականությունը լավ հիմք են մեր երկրների բազմակողմանի և կառուցողական համագործակցության համար»,-ասված է շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն նշել է, թե Բելառուսը միշտ եղել և մնում է հուսալի հարևան Ուկրաինայի համար։ «Մեզ համար կարևոր է, որ Ուկրաինան մնա կայուն և ուժեղ պետություն»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Նա Պորոշենկոյին հաջողություններ է մաղթել Ուկրաինայի բարգավաճման և միասնականության ամրապնդման գործում։
Նշենք, որ մայիսի 25-ին կայացած ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հրապարակվել։










