Ռուսաստանը 240 մլն եվրո կհատկացնի Սիրիային

10:56 • 28.05.14

Սոցիալական խնդիրների լուծման համար Ռուսաստանը Սիրիային 240 մլն եվրո կհատկացնի, հայտնում է HTB-ն: Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները դիմել էին ՌԴ-ին՝ անհատույց օգնության խնդրանքով:

 

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, երբ օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դամասկոս:

240 մլն-ից 46 մլն եվրոն անհատույց կփոխանցվի Սիրիայի կառավարության հաշվին, որը բացել է ռուսաստանյան Внешэкономбанк-ը:

 

Ըստ աղբյուրի՝ ըստ էության սա պարտք է ֆինանսական օգնության դիմաց. մինչև պատերազմը Սիրիան պարտքեր ուներ Ռուսաստանին, որը Մոսկվան չի կարողանում ստանալ սկսված պատերազմի պատճառով: Այժմ Սիրիայի բյուջեով խնայողություններ կարվեն, որոնք էլ կուղղվեն այդ երկրում սոցիալական խնդիրների լուծմանը: