71-ամյա կորեացին փորձել է այրել գնացքի վագոնը. 370 մարդ տարհանվել է
Սեուլի 71-ամյա բնակիչը փորձել է հրդեհ առաջացնել քաղաքային մետրոյի վագոնում։ Միջադեպի հետևանքով տուժողներ չկան։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, ոստիկանության տվյալներով՝ տղամարդը դյուրավառ հեղուկ է լցրել վագոններից մեկի նստարանի վրա և այրել այն պահին, երբ գնացքը մոտենալիս է եղել կայարանին։
Հրդեհը մարել են մետրոպոլիտենի աշխատակիցները։ Գնացքից 370 ուղևոր է տարհանվել։ Ծխի պատճառով մյուս գնացքներն այդ կայարանում կանգ չեն առել։
Սեուլի մետրոյում տեղի ունեցած միջադեպն արդեն երրորդն է վերջին ամսվա ընթացքում։










