Փառք ու պատիվ այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհում են հայրենիքի պաշպանության համար. Ս. Օհանյան
«Սարդարապատի» հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր երախտիքի խոսքեր ասաց ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հետախուզական-դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված և վիրավորված հայ զինվորներին:
«Փա՛ռք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր այսօր էլ՝ այս դժվարին պայմաններում էլ իրենց երիտասարդ կյանքը զոհում են կամ պատրաստ են զոհելու հայրենիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ և ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:, իսկ Պաշտպանության բանակը՝ մեկ կորուստ. հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Թեև նախարարը օգտագործեց «վիրավորներ» բառը, սակայն Tert.am –ին հաջողվեց տեղեկանալ, որ վիրավորները վեցն են:
Պատասխանելով լրագրողների՝ «ի՞նչ է կատարվում շփման գծում» հարցին, Սեյրան Օհանյանը արձանագրեց, որ վերջին ժամանակներում որոշակի լարվածություն ը շփման գծում, հիմնանակում, արդյունք է նրա, որ «մեր հարևանները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ չեն հասկանում, որ արցախյան հարցի լուծման համար անհրաժեշտ է երևի թե հրադադարի պայմանների պահպանում» , ինչպես նաև՝ վստահության եզրերի ապահովում:
Նախարարը պատահական չհամարեց նաև դիվերսիոն–հետախուզական գործունեության օրը, հիշեցնելով, որ մայիսի 27-ին նաև Ադրբեջանի հանրապետության տոնն է։
«Նրանք փորձ են անում խախտել ստեղծված իրավիճակը: Դիվերսիոն հետախուզական գործողություն է տեղի ունեցել Պաշտպանության բանակի շփման գծում, մեր դիրքապահները կարողացել են արժանի հակահարված տալ , չնայած նրան, որ հակառակորդը միշտ ներկայացնում է խախտում մեր կողմից»,-նշեց նախարարը:
Նա այսօր զրուցել է ԼՂ պաշտպանության բանակի հրամանատարի՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարի հետ, և ևս մեկ անգամ ուզում եմ է Հայաստանի հասարակությանը հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից:
«Նրանք արժանի հակահարված են ստացել, ունենալով զոհեր վիրավորներ, հետ են քաշվել, ցավոք, մենք էլ ենք ունեցել մեկ զոհ և վիրավորներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ վիրավորների վիճակը բավարար է:










