Մալայզիայի մահմեդականները շոկոլադի արտադրողի դեմ «ջիհադ» են հայտարարել
Մալայզիայի մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչները դատապարտել են բրիտանական քաղցրավենիք արտադրող Cadbury ընկերությանը և կոչ արել վերջինիս դեմ «ջիհադ» սկսել, երբ ընկերությունում արտադրանքի ստուգման ժամանակ շոկոլադների մեջ խոզի ԴՆԹ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` հղում կատարելով The Thelegraph-ին:
«Նրանք դավաճանել են մեզ՝ մահմեդականներիս, իրենց արտադրանքի մեջ օգտագործելով այն, ինչը մենք մեղք ենք համարում»,-նշել է մահմեդական Perkasa Selangor խմբի ներկայացուցիչ Աբու Բաքար Յախյան:
Մալազիայի մահմեդականների սպառողների ասոցիացիայի նախագահ Նադզիմ Յոխանը կոչ է արել բոյկոտել Cadbury ընկերության ամբողջ արտադրանքը:
Երկրի առողջապահության նախարար Սուբարմանյամ Սատասիվամը լրագրողներին հայտնել է, որ արտադրողի հետ միասին միջադեպի հետ կապված հետաքննություն են վարում:










