Սնոուդենն իր՝ Ռուսաստան հայտնվելու համար մեղադրել է պետդեպին

18:21 • 28.05.14

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ պետդեպարտամենտին մեղադրել է նրանում, որ այս գերատեսչությունն իրեն ստիպել է մնալ Ռուսաստանում. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։


«Ես ինքս զարմացած էի, որ հայտնվել եմ այստեղ՝ Մոսկվայում։ Իրականությունն այն է, որ ես երբեք չեմ պլանավորել հայտնվել Ռուսաստանում»,-ասել է նա։


Սնոուդենը նշել է, որ ինքն ունեցել է ամրագրված տոմս դեպի Կուբա, իսկ հետո՝ Լատինական Ամերիկա։


«Ինձ կանգնեցրել են, քանի որ ԱՄՆ վարչակազմը որոշեց չեղյալ համարել իմ անձնագիրը։ Ես փակված մնացի Մոսկվայի օդանավակայանում։ Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու եմ Ռուսաստանում, պատասխանում եմ՝ խնդրում եմ հարցնել պետդեպին»,-ասել է նա։