Սնոուդենը խոստովանել է, որ պրոֆեսիոնալ հետախույզ է եղել
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, Ռուսաստանում հանգրվանած Էդվարդ Սնոուդենը NBC հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ նա ոչ թե սովորական համակարգային ադմինիստրատոր է եղել, ինչպես ներկայացնում են իրեն ամերիկյան ԶԼՄ-ները, այլ՝ պատրաստված հետախույզ, ով ծածուկ աշխատել է արտասահմանում, հայտնում է ռուսական Lenta-ն։
Ռազմական հետախուզության համակարգում Սնոուդենը, իր խոսքով, ամենաբարձր մակարդակի առաջադրանքներ է կատարել: Նա, մասնավորապես, մշակել է տվյալների պահպանման անվտանգության համակարգ՝ մեծ բարդությունների պայմաններում:
Սնոուդենն ասել է, որ ամերիկյան ԶԼՄ-ներում իր՝ ցածրակարգ, գործից անտեղյակ ադմինիստրատորի կերպարը մոլորություն առաջացնելու փորձ է:
2013-ին Սնոուդենը ԶԼՄ-ներում կատարած հրապարակումներով մերկացրել էր ամերիկյան հետախուզության քաղաքականությունը։










