ԱՄՆ նախագահը որոշել է զինծառայողներ չուղարկել Սիրիա

16:03 • 28.05.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել զինծառայողներ չուղարկել Սիրիա. հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


Նա նշել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ջանքեր կգործադրի միայն դաշնակիցների հետ համագործակցելով։


Ավելի վաղ The Wall Street Journal-ը նախագահի վարչակազմին մոտ աղբյուրի հղումով տեղեկացրել էր, որ Օբաման մոտ է այնպիսի օրինագիծ ստորագրելուն, որը թույլ կտա ամերիկացի զինյալներին մարզել սիրիացի ապստամբներին։


Այդ տեղեկությանն անհանգստությամբ էր արձագանքել Ռուսաստանի արտգործնախարարությունը։


«Մեզ անհանգստացնում է տեղեկությունն այն մասին, որ հայտարարված միջոցառումների մեջ կարող են լինել այնպիսիք, ինչպիսիք ընդդիմությանը զինված օգնություն ցուցաբերելն է, զինյալների վերապատրաստումն ամերիկյան բանակի կողմից, ինչպես նաև ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ զենք մատակարարելու արգելքը վերացնելու առումով և զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը։ Դա վտանգավոր զենք է, որ կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի քաղավիացիայի համար»,-ասել է Սերգեյ Լավրովը։