Իտալիայի ոստիկանությունը «զինվել է» նորագույն սուպերքարով՝ LAMBORGHINI HURACÀN:

23:38 • 28.05.14

Իտալիայի ոստիկանությունը «զինվել է» նորագույն սուպերքարով՝ LAMBORGHINI HURACÀN: Ավտոմեքենան տրամադրվել է Սանտ-Ահաթա-Բոլոնեզի ոստիկանությանը, որտեղ տեղակայված է Lamborghini-ի գործարանը:

Ինչպես հայտնում է euromag.ru-ն՝ արդեն կապույտ-սպիտակ ներկված ավտոմեքենան կօգտագործվի ինչպես պարեկության, այնպես էլ՝ տեղեկատվության հավաքագրման նպատակով:


Ավտոմեքենան հագեցած է տեսանկարահանող, ավտոմատ կերպով այլ ավտոմեքենաների արագությունը սահմանելու համակարգերով, ունի նաև առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված հավաքածու, անգամ՝ արյուն և մարդկային օրգաններ տեղափոխելու համար նախատեսված սառնարան:


Այն կլինի 4-րդ սուպերքարը ծառայության մեջ. առաջին 2 Lamborghini Gallardo-ն
ոստիանությունն ստացել է 2004 թվականին, 3-րդը՝ 2009-ին: