Աբխազիայում իշխանությունն ու ընդդիմությունը բանակցողների են ընտրել

17:41 • 29.05.14

Աբխազիայում, որտեղ օրերս հակակառավարական ակցիաներ են սկսվել, բանակցություններ կանցկացվեն իշխանության և ընդդիմության միջև, գրում է lenta.ru-ն: Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի մասնակցությամբ խորհրդակցություններից հետո:

 

Իշխանության կողմից բանակցություններին կմասնակցի Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան, իսկ ընդդիմությունից՝ վետերանների «Արուաա» շարժման առաջնորդ, Քաղաքական կուսակցությունների համակարգող խորհրդի անդամ Վիտալի Գաբնիան:

 

Ավելի վաղ Աբխազիայի ղեկավարության ներկայացուցիչները և նրանց հակառակորդներն արդեն փորձել են բանակցություններ անցկացնել, սակայն՝ ապարդյուն: Ընդդիմությունը պահանջել է կառավարության և նախագահի հրաժարականը, իշխանությունը հրաժարվել է կատարել այդ պահանջները։