ԱՄՆ-ում 3 տարեկան երեխան կրակել է կրտսեր եղբոր գլխին

10:48 • 29.05.14

Ամերիկյան Արիզոնա նահանգի Փեյսոն քաղաքում տեղի է ունեցել ողբերգական դեպք. 3 տարեկան երեխան պատահաբար կրակել է 1.5 տարեկան եղբոր վրա։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, եղբայրները խաղալիս են եղել հարևանի տան հյուրասենյակում, որտեղ նրանց թողել էր մայրը։ Հանկարծակի ավագ տղան ատրճանակ է գտել, ինչից հետո պատահաբար կրակել է փոքր եղբոր գլխին։ Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։

 

Տեղի ոստիկանության ղեկավար Դոն Էնգլերը տեղեկացրել է, որ դա դժբախտ պատահար է եղել։
«Ներկայում մենք հետաքննում ենք, թե ինչպես է զենքը հայտնվել հարևան տղամարդու տանը և ինչպես են տղաները կարողացել վերցնել այն»,-ասել է Էնգլերը։