Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ակտիվ փուլը դադարեցվել է. ԶԼՄ-ներ
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են Ուկրաինայի արևելքում՝ Կրամատորսկում և Սլավյանսկում, հատուկ գործողության ակտիվ փուլը դադարեցնելու մասին, գրում է ria.ru-ն:
«Սլավյանսկում և Կրամատորսկում դադարեցվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը»,- հայտնել է УНИАН-ը:
Հաղորդվում է, որ Կրամատորսկում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ և պայթյուններ չեն լսվում:
Հաղորդվում է, որ տեղի բնակիչները թաքնվում են տների նկուղներում, չնայած դրան, ըստ աղբյուրի, մի քանի տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի անջատողականները հինգշաբթի առավոտյան վերսկսել են քաղաքի արվարձաններում ուկրաինական զորքերի դիրքերի ուղղությամբ կրակոցները։










