Ադրբեջանը հետաքրքրվում է վրացական զինտեխնիկա գնելու հնարավորությամբ
Ադրբեջանը հետաքրքրվում է վրացական զինտեխնիկա գնելու հնարավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին հայտարարել է երկօրյա այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ վրացի գործընկեր Իրակլի Ալասանիայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում։
Հասանովի խոսքով՝ նա կայցելի «Դելտա» ձեռնարկություն, որը ռազմական տեխնիկա է արտադրում, և կծանոթանա արտադրանքին։
Այսօր ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թբիլիսիի Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին։










