Ադրբեջանում հիվանդությունից զինծառայող է մահացել

11:34 • 29.05.14

Ադրբեջանում հիվանդությունից Ներքին զորքերի զինծառայող է մահացել։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Ներքին զորքերի հոսպիտալում։ 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգը մահացել է հիվանդությունից։


Փաստը հաստատել են Ներքին զորքերի մամուլի ծառայությունից։
 

Մամեդովը զորակոչվել էր ընթացիկ տարվա ապրիլին։