Ինքնասպանության փորձ Բերդավան գյուղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին, ժամը 15.03-ին տեղեկատվություն է ստացվել, Բերդավան գյուղի բնակիչ Ն. Ա.-ն սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով զարկերակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները, մինչ շտապօգնության կանչի վայր հասնելը, Ն. Ա.-ին (ծնվ.1980թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև՝ «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:










