Ռուսաստանում Ուգո Չավեսի հիշատակին նամականիշ կթողարկվի
Ռուսաստանում նամականիշ կթողարկվի՝ ի հիշատակ Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
Լավրովն այս մասին հայտարարել է Վենեսուելայի իր գործընկեր Էլիաս Խաուայի հետ պաշտոնական հանդիպմանը, ով պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել:
Նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում, մասնավորապես՝ էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Ավելի վաղ Մոսկվան ասել էր, որ սատարում է Վենեսուելայի իշխանությունների՝ երկրի ներսում առճակատման աճը զսպելու ջանքերը։










