Չինաստանը պատրաստվում է ավելացնել ծնելիությունը տարեկան 2 միլիոնով

12:00 • 29.05.14

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են ավելացնել երկրում ծնելիությունը տարեկան երկու միլիոնով: Վերջին ժամանակներս Պեկինը վերանայում է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որը վարում է անցած դարի 70-ական թվականներից, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Առողջության և ընտանիքի պլանավորման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանի ղեկավարությունը կոչ է անում տեղական իշխանություններին ընդլայնել կանանց և երեխաների առողջության պահպանման օբյեկտների կառուցումը և մեծացնել ծննդատների թիվը:

 

Անցած տարվա նոյեմբերին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել էր, որ այն ընտանիքներին, որտեղ ծնողներից մեկն իր ընտանիքում միակ երեխան է, թույլ կտրվի ունենալ երկրորդ երեխան: Նախկինում երկրորդ երեխա կարող էին ունենալ այն ընտանիքները, որտեղ երկու ծնողն էլ միակ երեխաներն էին։