Թռիչքի ժամանակ ամերիկացի օդաչուի ստամոքսում պայթել է կոկաինով լի 62 փաթեթ

11:07 • 29.05.14

Ամերիկացի օդաչու Սթենլի Ռաֆայել Հիլ ՄքՔինին անհապաղ հոսպիտալացվել է Տեխաս նահանգում, երբ նրա ստամոքսում պայթել են կուլ տված կոկաինով լի փաթեթները։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հայտնի է, որ փաթեթները պայթել են 5 ժամ տևողությամբ Կոլումբիա-Հյուսթոն չվերթի ժամանակ։ Վայրէջքից անմիջապես հետո 49-ամյա օդաչուն, ով փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութ տեղափոխել, հոսպիտալացվել է։

 

Հայտնի է, որ 62 փաթեթն անվնաս տեղափոխելու համար նրան խոստացվել էր կես միլիոն դոլար։ Այժմ օդաչուն մեղադրվում է թմրանյութերի ապօրինի տեղափոխման համար։