Դամասկոսի մերձակայքում ուժի մեջ է մտել զինյալների հետ հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը

10:06 • 29.05.14

Դամասկոսի հարավային արվարձանի հինգ թաղամասերում հինգշաբթի ուժի մեջ է մտել զինյալների հետ հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Ըստ այդմ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել զինված խմբավորումները դուրս բերել Կադամ, Ալ-Ասսալի, Ջուրաթ-Շարիբատի, Պորտ Սայիդ և Ալ-Մաազունիյա թաղամասերից: Նրանց, ովքեր կհրաժարվեն վայր դնել զենքը, հնարավորություն կտրվի հեռանալ քաղաքից՝ դեպի Հաջր ալ-Ասուադ, որտեղ իրենց դիրքերն են պահպանում ապստամբները։

 

Նմանատիպ համաձայնություն էր իրականացվել մայիսի սկզբին Հոմս քաղաքի թաղամասերում, որը լքել էր 2.183 զինյալ:

Դամասկոսի մերձակայքի հրադադարը կարևոր քայլ է համարվում Սիրիայի մայրաքաղաքում իրավիճակի կայունացման առումով՝ նախագահի ընտրությանն ընդառաջ, որը կկայանա 5 օրից: