Կապանում 63-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
Մայիսի 29-ին` ժամը 13:37-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի 8-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ջ. Հ.-ի (ծնվ. 1951 թ.) բնակարանի դուռը. վերջինիս դին հայտնաբերվել է ննջասենյակի հատակին:










