Բարիկադներ, վրաններ, աղբ. Կիևը դիմավորում է իր նոր քաղաքապետին (լուսանկարներ)
Կիևի բնակիչներն ընտրել են Կիևի խորհրդի 120 պատգամավորների, որոնք պետք է նիստեր անցկացնեն, աշխատեն և Ուկրաինայի մայրաքաղաքին անհրաժեշտ որոշումներ կայացնեն։ Սակայն աշխատելու տեղ չկա, քանի որ շենքը զբաղեցրել է Մայդանի ինքնապաշտպանությունը։
Նիստերի սրահում չի աշխատում քվեարկության համակարգը, կոտրված են կահույքն ու տեխնիկան։ Քաղաքապետարանի լիարժեք աշխատանքը սկսելու համար անհրաժեշտ է հիմնավոր վերանորոգում, գրում է РИА Новости-ն։
Այսօր, ի դեպ, Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևի նոր քաղաքապետ է ընտրվել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն։

























