Կատարում կին զբոսաշրջիկներին արգելվել է լեգինսներ կրել

17:25 • 29.05.14

Կատարի իշխանությունները նոր որոշում են կայացրել, ըստ որի կին զբոսաշրջիկներին հասարակական վայրերում արգելվում է լեգինսներ կրել, քանի որ դրանք բավական համեստ հագուստ չեն։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իշխանությունները հատուկ թռուցիկներ են տպել ու տարածել, որոնցում նշվում են Կատարում գտնվող զբոսաշրջիկների համար արգելված հագուստի տեսակները։


«Խնդրում ենք՝ հարգե՛ք Կատարի մշակույթն ու արժեքները։ Եթե Դուք մեր երկրում եք, ապա մեզնից մեկն եք ու հասարակական վայրերում պետք է համեստ հագնվեք»,-նշված է թռուցիկներում։
 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց արգելվում է առանց վերնաշապիկի հայտնվել հասարակական վայրերում։