Մահացել է Manchester United-ի սեփականատերը
85 տարեկան հասակում երեկ մահացել է Manchester United ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մալկոլմ Գլեյզերը, այս մասին ասվում է ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի Tampa Bay Buccaneers ակումբի կայքում, որը նույնպես պատկանում էր բիզնեսմենին, գրում է lenta.ru-ն:
Գլեյզերը գնել էր Manchester United-ը 2005 թվականին: Այդ ժամանակից ի վեր ակումբը հինգ անգամ նվաճել է Պրեմիեր-լիգայի հաղթողի տիտղոսը, ինչպես նաև 2008 թվականին՝ Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը:
Գլեյզերն ապրում էր Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչում կնոջ հետ։ Նա ուներ վեց երեխա և 14 թոռ: Ակումբը սեփականատեր կդառնա և այն կկառավարի Մալկոլմի այրին՝ Լինդա Գլեյզերը հինգ որդիների և դուստրերի հետ:










