Օբաման խոստացել է ավելացնել սիրիացի ապստամբներին և Ասադի դեմ պայքարող երկրներին տրամադրվող աջակցությունը

14:18 • 29.05.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, խոսելով երկրի արտաքին քաղաքականության մասին, խոստացել է օգնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարող երկրներին։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Օբաման խոստացել է աջակցել Սիրիական ընդդիմությանը և նրանց աջակցող երկրներին, այդ թվում՝ Թուրքիային։

 

«Մենք ավելացնելու ենք Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և Իրաքին տրամադրվող աջակցության չափը՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար։ Կոնգրեսի հետ ավելացնելու ենք նաև բռնապետ Ասադի դեմ պայքարող ապստամբներին տրամադրվող աջակցությունը»,-ասել է նա։