Կապանում «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և ինքնակամ ներկայացել ոստիկանություն

12:31 • 29.05.14

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում Կապանի Հ. Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց ու ինքնակամ ներկայացել բաժին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: