Պորոշենկոն համաձայնել է մեկնել Ֆրանսիա, որտեղ կլինեն Պուտինն ու Օբաման
Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ այցելել Նորմանդիա հունիսի 6-ին, այդ մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Անդրեյ Ժիգուլինը, գրում է segodnya.ua-ն։
«Երեկ երեկոյան Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ստացել է նման հրավեր և ընդունել այն։ Այժմ Պորոշենկոյի շտաբի միջազգային ուղղությունների ենթաբաժինը կազմում և մշակում է այցի ծրագիրը»,- ասել է Ժիգուլինը։
Նորմանդիայում կլինեն նաև շատ համաշխարհային առաջնորդներ։ Մասնավորապես, իրենց այցը հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում համար դա կլինի առաջին այցն Արևմտյան Եվրոպա Ուկրաինայում սկսված ճգնաժամից հետո։










