Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ միաժամանակ երկու հանրահավաք է անցկացվում (տեսանյութ)

15:11 • 29.05.14

Մի քանի տասնյակ մարդ հավաքվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը և զորացրել իրենց հարազատներին, գրում է korrespondent.net-ը։

 

Ցուցարարների խոսքերով՝ իրենց հարազատները հաշվարկված են Նիկոլաևի շրջանի զորավարժությունների համար, իսկ իրականում մասնակցում են հակաահաբեկչական գործողությանը:

 

Նրանք հավաքվել են ռադայի մուտքի մոտ, ցուցարարների մոտ է դուրս եկել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վլադիմիր Լիտվինը:

 

Միևնույն ժամանակ, խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունենում ցույց, որի պահանջն է մեղմացնել վարկային պարտավորությունները: